Միկրոպլաստիկը կարող է թափանցել մարդու ուղեղ քթով. JAMA
Բրազիլիայի Սան Պաուլուի եւ Բեռլինի Ազատ համալսարանների գիտնականները միկրոպլաստիկ են հայտնաբերել մարդու ուղեղում։ Պլաստիկի մասնկիները կարող էին այնտեղ թափանցել քթով։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Network Open ամսագրում։
Գիտնականները հանգամանալից հետազոտել են Սան Պաուլուի 15 հանգուցյալ բնակիչների ուղեղի կառույցները, նրանք մահացել էին 33-100 տարեկան հասակում։ Հետազոտության ընթացքում 15 հետազոտվողներից 8-ի հոտառական գնդարմատներում հայտնաբերվել են սինթետիկ պոլիմերի՝ պլաստիկի մասնիկներ։
Ամենից հաճախ հայտնաբերել են պոլիպրոպիլեն, որը լայնորեն օգտագործվում է տարբեր ոլորտներում, ներառյալ փաթեթները, հագուստը, պլաստիկը։ Փորձագետները կարծում են, որ միկրոպլաստիկը օրգանիզմում հայտնվում է շնչուղիներով։
Այլ հետազոտություններ արդեն ցույց են տվել, որ հոտառական գնդարմատում կարելի է նաեւ հայտնաբերել մրի մասնիկներ օդի աղտոտման պատճառով, հազվադեպ այնտեղ գտնում են ամեոբաներ, որոնք առաջացնում են էնցեֆալիտի մահացու ձեւ։ Նոր տվյալներն ընդլայնել են պլաստիկի մասնիկների ցուցակը։
Մինչ այդ գիտնականները միկրոպլաստիկ էին հայտնաբերել թոքերում, աղիներում, արյան մեջ, ձվարաններում եւ մարդու սերմնահեղուկում։ Սակայն ենթադրվում էր, որ հեմատոէնցեֆալիկ պատնեշը կարող է պաշտպանել ուղեղը պլաստիկի մասնիկների ներթափանցումից։