«Սյոգուն» եւ «Արջ» սերիալները դարձել են «Էմմիի» 76-րդ ամենամյա մրցանակաբաշխության հաղթողները
«Սյոգուն» եւ «Արջ» սերիալները դարձել են «Էմմիի» 76-րդ ամենամյա մրցանակաբաշխության հաղթողները։
«Սյոգունը» ներառված է եղել 25 անվանակարգում եւ հաղթել «Լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում, իսկ այնտեղ նկարահանված աստղերը՝ Հիրոյուկի Սանադան եւ Աննա Սավաին՝ «Դրամատիկական սերիալի լավագույն կատարում» անվանակարգում:
«Արջը» գերիշխում էր կատակերգական անվանակարգերում, որտեղ հաղթանակներ են տարել Ջերեմի Ալեն Ուայթը, Լիզա Քոլոն-Զայասը, Էբոնի Մոս-Բաչրախը, Ջեյմի Լի Քերթիսը եւ Ջոն Բերնթալը։
«Եղնիկը»-ը հաղթել է «Լավագույն մինի սերիալ» կամ «Անթոլոգիա» անվանակարգում, որի աստղ Ռիչարդ Գադը ստացել է «Լավագույն դերասան» եւ «Լավագույն սցենար», իսկ Ջեսիկա Գանինգը՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» մրցանակը:
Հաղթողների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ: