Մահացել է Մայքլ Ջեքսոնի եղբայրը

0

Մահացել է Մայքլ Ջեքսոնի եղբայրը՝ Տիտոն, ով Jackson 5 փոփ խմբի մաս էր կազմում: Նա 70 տարեկան էր։

«Ծանր սրտով հայտնում ենք, որ մեր սիրելի հայրը՝ Տիտո Ջեքսոնը, այլեւս մեզ հետ չէ: Մենք ցնցված ենք, տխուր ու կոտրված։ Մեր հայրը անհավանական մարդ էր, ով մտածում էր բոլորի բարեկեցության մասին»,-ասվում է նրա որդիների՝ Թի Ջեյի, Թաջի եւ Թարիլլի հայտարարության մեջ:

Jackson 5-ը բաղկացած էր եղբայրներից՝ Ջեքիից, Տիտոյից, Ջերմեյնից, Մարլոնից եւ Մայքլից։ Ընտանեկան խումբը, որը 1997 թվականին ընդգրկվեց ռոքնռոլի փառքի սրահում, 1970-ականներին ունեցավ մի քանի թիվ 1 հիթեր, այդ թվում՝ ABC, I Want You Back եւ I’ll Be There:

Leave A Reply

Your email address will not be published.