Հարի Քեյնը գերազանցել է Էրլինգ Հոլանդի ռեկորդը

0

Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը գերազանցել է Դորտմունդի «Բորուսիայի» նախկին հարձակվող, նորվեգացի Էրլինգ Հոլանդի («Մանչեսթեր Սիթի») ռեկորդը Բունդեսլիգայում։

Հարի Քեյնը «գոլ+գոլային փոխանցում» համակարգով 50 միավոր է վաստակել 35 խաղում, հաղորդում է Opta-ն։

Էրլինգ Հոլանդին Գերմանիայի առաջնությունում այդ ցուցանիշին հասնելու համար պահանջվել էր 44 հանդիպում։

Գերմանիայի առաջնության երրորդ տուրում «Բավարիան» 6:1 հաշվով հաղթել էր «Հոլշտայն Կիլին», Քեյնը դարձել էր հեթ-տրիկի հեղինակ, նաեւ մեկ գոլային փոխանցում էր կատարել։

Հարի Քեյնը 2023-ի ամռանն է Լոնդոնի «Տոտենհեմից» տեղափոխվել «Բավարիա», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 100 միլիոն եվրո։

Leave A Reply

Your email address will not be published.