Apple-ը չի հայտնել iPhone 16-ի բոլոր 4 մոդելներում առկա կարևոր փոփոխության մասին

0

iPhone 16 սմարթֆոնի բոլոր չորս մոդելներն ունեն մինչև 45 Վտ հզորությամբ լարային արագ լիցքավորման աջակցություն: Այս մասին հայտնում է 9to5Mac կայքը՝ հղում անելով Չինաստանի Որակի հավաստագրման կենտրոնի փաստաթղթին։

Դրանում նշվում է, որ iPhone 16-ի բոլոր մոդելները փորձարկվել են 5-15 վոլտ լարման և 3 ամպեր հոսանքի դեպքում, որն առավելագույն լարման դեպքում կազմում է 45 վտ։ Սա ավելի քան 50%-ով ավելի է, քան iPhone 15 շարքի սմարթֆոնների դեպքում, որոնց դեպքում լիցքավորման առավելագույն հզորությունը կազմում է 27-29 Վտ:

iPhone 16-ի թողարկումից առաջ ինսայդերները հայտնում էին, որ Apple-ն իր նոր արտադրանքներում կներդնի ավելի արագ լիցքավորում: Միաժամանակ ընկերությունը շնորհանդեսի ժամանակ և դրանից հետո մանրամասներ չի ներկայացրել նոր iPhone-ների լարային լիցքավորման արագության մասին։ Միայն նշվել է, որ համապատասխան սնուցման աղբյուր օգտագործելու դեպքում MagSafe անլար մագնիսական լիցքավորումն ապահովում է մինչև 25 Վտ լիցքավորում։

Երկուշաբթի՝ սեպտեմբերի 9-ին, Apple-ը ներկայացրել է iPhone 16 և iPhone 16 Pro հեռախոսների շարքը: Նոր հեռախոսները վաճառքում կհայտնվեն սեպտեմբերի 20-ից։ Դրանք ստացել են նոր Camera Caption կոճակ, ավելի մեծ էկրաններ Pro և Pro Max մոդելներում և Apple Intelligence արհեստական բանականության համակարգի աջակցություն։

Leave A Reply

Your email address will not be published.