Ռոնալդու․ «Ռեալն» աշխարհի լավագույն ակումբն է

0

Պորտուգալիայի հավաքականի եւ սաուդյան «Ալ Նասրի» 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է Մադրիդի «Ռեալի» մասին, որի կազմում հանդես է եկել 2009-2018 թվականներին։

«Ինձ համար «Ռեալն» աշխարհի լավագույն ակումբն է, ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ակումբն է։

Տեղափոխությունից հետո հեշտ չէր։ Ես 24 տարեկան էի, դեռ երիտասարդ էի, բայց դրական էի տրամադրված։ Հավատում էի իմ հնարավորություններին, ուժին եւ տաղանդին։

Ես ասում էի, որ պատրաստվում եմ պատմություն կերտել «Ռեալում»։ Մեծ մարտահրավեր էր, եւ ես երջանիկ էի լինել «Ռեալում»»,- ասել է Ռոնալդուն իր յութուբյան ալիքի եթերում։

Ռոնալդուն պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որը 901 գոլ է խփել պաշտոնական հանդիպումներում։

Leave A Reply

Your email address will not be published.