Բրեդ Փիթն ու Ջորջ Քլունին «վերադառնում են» իրենց փորձառու գողերի դերերին՝ «Օուշենի 14 ընկերները» ֆիլմում

0

Բրեդ Փիթն ու Ջորջ Քլունին համաձայնել են կրկինել իրենց դերերը Ocean’s Eleven-ի նոր ֆիլմում՝ Ocean’s Fourteen-ում:

Բացի իրենց նոր՝ «Գայլերը» թրիլլեր-կատակերգությունից, դերասաններն ու երկարամյա ընկերները վերջին անգամ միասին նկարահանվել են 2007 թվականին՝ «Օուշենի 13 ընկերները» քրեական կատակերգությունում։

Ինչպես հայտնում է Deadline-ը, զույգը մեծ էկրանին կարող է կրկին միասին հայտնվել վերջին ֆիլմից 17 տարի անց։

Պարբերականը հայտնել է, որ Փիթն ու Քլունին ներկայումս փորձում են համոզել Էդվարդ Բերգերին ստորագրել պայմնագիրը և հանդես գալ որպես ֆիլմի ռեժիսոր:

Թեեւ նախագիծը շատ վաղ փուլում է, և դեռ ոչինչ չի հաստատվել, Deadline-ը նաև ենթադրել է, որ ֆրանշիզայի մյուս աստղերը, ներառյալ Մեթ Դեյմոնը, Ջուլիա Ռոբերթսը և Քեյսի Աֆլեքը, նույնպես կարող են վերադառնալ՝ միանալու Փիթին և Քլունիին:

Leave A Reply

Your email address will not be published.