Սկսվել է Հայաստան — Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը «Հանրապետականի» տոմսարկղից
Սկսվել է է ֆուտբոլի ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի առաջին տուրի Հայաստան — Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը «Հանրապետականի» տոմսարկղից, հաղորդում է ՀՖՖ-ի ֆեյսբուքյան էջը։
Հայաստան — Լատվիա հանդիպման տոմսերի առցանց վաճառքը tickets.ffa.am-ում մեկնարկել էր հուլիսի 15-ին։
Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20:00-ին։
Տոմսերի գները․
Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000-3000 դրամ
Արևելյան տրիբունա՝ 5000-12000 դրամ
Արևմտյան տրիբունա՝ 10000-16000 դրամ