Ջորջինա Ռոդրիգեսը փայլել է Diva E Donna արարողության կարմիր գորգի վրա
Ջորջինա Ռոդրիգեսը փայլել է Վենետիկի Diva E Donna արարողության կարմիր գորգին:
Կրիշտիանու Ռոնալդուի 30-ամյա սիրեցյալը կրել է շիֆոնից զգեստ՝ մինչև ազդրերը բացվածքով։ Ջորջինան իր տեսքն ամբողջացրել է ծաղկավոր վզնոցով և բարձրակրունկ կոշիկներով։
Միջոցառմանը, որը համընկել է Վենետիկի 81-րդ միջազգային կինոփառատոնի հետ, նա արժանացել է Diva e Donna-ի տարվա կին մրցանակին իր «Սոյ Ջորջինա» վավերագրական ֆիլմի համար։
Ավելի վաղ Կրիշտիանուն ակնարկել էր, որ արդեն ամուսնացել է Ջորջինայի հետ։
«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվողը Ջորջինայի հետ հանդիպում է 2016 թվականից, նրանք միասին երկու երեխա ունեն, նա նաև Ռոնալդուի մյուս երեք երեխաների խորթ մայրն է։