Հղիության ժամանակ ձկով սնվելը 20 տոկոսով նվազեցնում է երեխայի աուտիկ խանգարման շանսը. AJCN

0

Դրեքսելի համալսարանի եւ այլ գիտական հաստատությունների ամերիկացի գիտնականները նշել են այն մթերքը, որի ներառումը հղիների կերակրաբաժնում նվազեցնում է աուտիստական սպեկտրի խանգարման (ԱՍԽ) հավանականությունը երեխաների մոտ։ Հետազոտությունը հրապարակվել է American Journal of Clinical Nutrition (AJCN) գիտական ամսագրում։

Թիմը պարզել է, որ ձկան օգտագործումը հղիության ժամանակ 20 տոկոսով իջեցնում է աուտիզմով երեխաների ծնվելու հավանականությունը։

Հետազոտողներն ուսումնասիրել են մոտ 4 000 մարդկանց տվյալները՝ պարզելու համար ձկան դիետայի եւ աուտիզմի նյարդաբանական զարգացման միջեւ փոխադարձ կապը։

Ձկան եւ օմեգա-3 հավելումների օգտագործումը չափվել է դիետիկ տեղեկատվության օգնությամբ, որը տրամադրել են մասնակիցները։

Արդյունքները ցույց են տվել, որ ձկան անգամ պարբերական օգտագործումը (շաբաթը մեկ անգամից քիչ) հղիության ժամանակ պաշտպանում է երեխային աուտիզմից։ Միեւնույն ժամանակ, ձկան յուղի ընդունումը օմեգա-3-ով ակնհայտ էֆեկտ չի ունեցել այդ խանգարման առաջացման հավանականության վրա։

Leave A Reply

Your email address will not be published.