Համացանցում կրկին տարածվել է կիսամերկ Բիանկա Սենսորիի հին լուսանկարը

0

Քանյե Ուեսթի երկրպագուները հիշել են նրա կնոջ՝ Բիանկա Սենսորիի ամենաբաց կերպարներից մեկը։ Նրա կիսամերկ լուսանկարները, որոնցում նա թափանցիկ վերարկուով է, հրապարակվել են Քանյե Ուեսթի երկրպագուների բլոգում՝ Yeezy Mafia’s X-ում, և կրկին տարածվել համացանցում։

Խոսքը այս տարվա փետրվարին արված լուսանկարի մասին է, երբ Բիանկան և Քանյեն ժամանել էին Լոս Անջելեսի երաժշտական ստուդիա։ Բիանկան բացարձակապես ոչինչ չէր հագել իր թափանցիկ վերարկուի տակ, բացառությամբ մի զույգ սև երկարաճիտ կոշիկների։ Վերարկուի առջևի գրվածքն օգնել է թաքցնել նրա փարթամ կուրծքը, և նա ձեռքով ծածկել է իր ինտիմ մասերը:

Մյուս ձեռքը ամուր բռնել էր ամուսինը՝ Քանյեն, ով սև ռետինե կոշիկներով եւ խակի պոնչոյով էր։ Նա տեսքն ամբողջացրել էր դեմքի սև դիմակով։

Leave A Reply

Your email address will not be published.