Ավստրալիայի համաշխարհային պրեմիերայից հետո «Գթության ոսկե շղթա» ֆիլմն այժմ Հայաստանում է
Սիդնեյում, օգոստոսի 16-ին, Ավստրալիայի հայկական ֆիլմերի կինոփառատոնի այս տարվա բացման օրը, լեփ-լեցուն դահլիճում մեծ հաջողությամբ կայացավ հայաստանյան «Ման Փիքչըրս Փրոդաքշեն» ընկերության կողմից արտադրված «Գթության ոսկե շղթա» խաղարկային վավերագրական, լիամետրաժ ֆիլմի համաշխարհային պրեմիերան:
Մեկ ամիս է ինչ, ֆիլմը ներկայացված է հարյուրից ավելի միջազգային կինոփառատոների մրցույթներին և ներկա դրությամբ այն արդեն հասցրել է արժանանալ քառասուն մրցանակի:
Ֆիլմի հայստանյան պրեմիերան կկայանա սեպտեմբերի 14-ին, ժամը 18:00-ին Երևանի կինոյի տան մեծ դահլիճում՝:
‹‹Գթության ոսկե շղթան›› պատմություն է փրկվածների մասին նաև պատմություն այն մարդկանց մասին, ովքեր արձագանքեցին ցեղասպանվողների հուսահատ ճիչին և օղակ առ օղակ ձգեցին գթության ոսկե շղթան ողջ երկրագնդի վրայով:
Ավստրալիայի և Նոր Զելանդիայի ԱՆԶԱԿ ստորաբաժանման զինվորների անձնազոհության և այդ հեռավոր երկրների բնակիչների գթասրտության շնորհիվ ցեղասպանությունից փրկվեցին և վերապրեցին շուրջ 60 000 հայեր, ասորիներ և հույներ:
Մարդկային կյանքերի փրկությունն էր նրանց առաքելությունը: Ֆիլմը պատմում է հոլիվուդյան հայտնի դերասան՝ Վերնոն Ուելսը:
Պատմաշարը ներկայացնում են ճանաչված պատմաբաններ, ցեղասպանագետներ և անկախ հետազոտողներ՝ Ավստրալիայից և Նոր Զելանդիայից:
Հայաստանյան կողմից ֆիլմի խորհրդատուն է ՀՀ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը:
Ֆիլմի պրոդյուսեր և մտահղացման հեղինակ՝ Մանվել Սարիբեկյան, սցենարի հեղինակներ՝ Ջեյմս