Տեն Հագը «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության մեջ ունի երկրորդ վատագույն ցուցանիշը
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 54-ամյա հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հանդիպումների քանակի նկատմամբ պարտությունների քանակի հարաբերակցությամբ ունի երկրորդ վատագույն տոկոսային ցուցանիշը ակումբի պատմության մեջ պաշտոնում 100 հանդիպումից ավելի մնացած մասնագետների թվում։
Տեն Հագի ղեկավարությամբ մանչեսթերյան թիմն անցկացրել է 118 պաշտոնական հանդիպում, տարել է 69 հաղթանակ, 15 խաղ ավարտել ոչ ոքի, կրել 34 պարտություն։
Տոկոսային արտահայտմամբ՝ պարտությունները կազմում եմ 28,81 տոկոս, հաղորդում է
Stats Foot-ը։
«Մանչեսթեր Յունայթեդի» պատմության մեջ վատագույն ցուցանիշն ունի շոտլանդացի Թոմի Դոհերթին, որը ակումբի գլխավոր մարզիչ է եղել 1972-1977 թվականներին։
Նրա ղեկավարությամբ մանչեսթերյան թիմը 159 խաղում կրել է 51 պարտություն (32,07 տոկոս)։
Անգլիայի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Տրաֆորդում» 0:3 հաշվով պարտվել էր «Լիվերպուլին»։