Սերխիո Ռամոսը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում

0

38-ամյա իսպանացի կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի «Ալ Օրոբա» ակումբում, հաղորդում է x.com/sachatavolieri-ն։

Սերխիո Ռամոսն այս ամռանն ազատ գործակալի կարգավիճակում էր հեռացել իսպանական «Սեւիլիայից», որի կազմում անցած մրցաշրջանում մասնակցել է 37 հանդիպման, խփել 7 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Սերխիո Ռամոսի տրանսֆերային արժեքը գնահատում է 2,5 միլիոն եվրո։

Ակումբային կարիերայի ընթացքում նա հանդես է եկել նաեւ Մադրիդի «Ռեալում» եւ Փարիզի ՊՍԺ-ում։

Leave A Reply

Your email address will not be published.