Մեգան Մարքլը խոստովանել է, որ նախանձել է Փերիս Հիլթոնին
Մեգան Մարքլը խոստովանել է, որ նաանձել է Փերիս Հիլթոնին. Variety-ին տված հարցազրույցում Սասեքսի դքսուհին պատմել է 2022 թվականին Փերիս Հիլթոնի հետ Archetypes փոդքասթի շրջանակում զրույցի ժամանակ իր զգացմունքների մասին:
Մարքլը Փերիս Հիլթոնի հետ «Breaking Down ‘The Bimbo» դրվագը նկարագրել է որպես ամենադժվարներից մեկը: «Ֆորս մաժորներ» սերիալի նախկին դերասանուհին խոստովանել է, որ սկզբում Հիլթոնի հանդեպ նախանձով եւ դատողությամբ էր լցված:
Նրա խոսքով, Փերիս Հիլթոնի հանդեպ իր նախանձից ազատվելը իր աճի մեծ մասն է եղել: «Ես ամաչում եմ դա խոստովանել, բայց ես կարծիք ունեի նրա մասին՝ հիմնվելով այն ամենի վրա, ինչը տեսնում էի: «Ես վերջապես ասացի նրան. «Ես իսկապես ցավում եմ քեզ դատելու համար»: Ես ուզում էի, որ նա ապահով և հարմարավետ զգա»: