Իրինա Ալեգրովան մտադիր է հեռանալ բեմից
Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Իրինա Ալեգրովան մտադիր է հեռանալ բեմից, հայտնում է StarHit-ը։
Պարբերականի համաձայն՝ երգչուհին իր որոշման մասին խոսել է «Նոր ալիք 2024» միջազգային փառատոնի կուլիսներում իր գործընկերների հետ։ Նրա խոսքով՝ ինքը հոգնած է և պատրաստվում է մոտ ապագայում վերջնականապես ավարտել կարիերան։
Նշվում է, որ Ալեգրովայի ելույթը «Նոր ալիքում», գուցե, վերջիններից էր։ Նոյեմբերին նա կմասնակցի կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի հոբելյանական համերգներին, քանի որ միշտ «պատրաստ է բացառություն անել նրա համար»։ Ինքը՝ կոմպոզիտորը, գիտի Ալեգրովայի՝ բեմից հեռանալու ծրագրերի մասին։