Ամալ եւ Ջորջ Քլունիները Կոմո լճի իրենց վիլլայում ողջունել են Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքին

0

Ամալ և Ջորջ Քլունիները ողջունել են Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքին Կոմո լճում իրենց 18-րդ դարի՝ 100 միլիոն դոլար արժողությամբ վիլլայում:

Զույգը Քուքին նավով տարել է ընթրիքի հինգաստղանի Villa Passalacqua հյուրանոցում։

46-ամյա Ամալը անհավատալի տեսք ուներ սպիտակ մետաքսե զգեստով և սեպերով կոշիկներով, իսկ 63-ամյա Ջորջը ընտրել էր կապույտ կոստյում և սպիտակ վերնաշապիկ:

Ջորջի նոր «Գայլերը» ֆիլմը Բրեդ Փիթի մասնակցությամբ կթողարկվի Թիմի Apple TV+ սթրիմինգ հարթակում։

Ֆիլմի պրեմիերան նախատեսված է կիրակի օրը՝ Վենետիկի կինոփառատոնում, եւ, ինչպես սպասվում է, Ջորջը կարմիր գորգի վրա կհայտնվի Բրեդի կողքին:

Գրեթե 15 տարի է անցել այն պահից, երբ Բրեդն ու Ջորջը վերջին անգամ միասին աշխատել են Burn After Reading-ում: Ոլորտի ինսայդերները ասում են, որ «Գայլերը» թրիլլերը հաստատ վարձույթներում հաջողություն կունենա:

Leave A Reply

Your email address will not be published.