Ռոնալդու․ Իմ ամբողջ կյանքը դժվարությունների անվերջ շարան է

0

Պորտուգալիայի հավաքականի եւ «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, բրիտանացի ֆուտբոլային մեկնաբան Ռիո Ֆերդինանդի յութուբյան ալիքի եթերում խոսել է Սաուդյան Արաբիա տեղափոխվելու մասին։

«Իմ ամբողջ կյանքը դժվարությունների անվերջ շարան է։ Ես իմ տունը լքել եմ 11 տարեկանում, որպեսզի ապրեմ մեծ քաղաքում։ Դա հեշտ էր ինձ համար։ Ես Մադեյրայից տեղափոխվեցի Լիսաբոն, այնուհետեւ՝ Անգլիա, այնտեղից՝ Իսպանիա, հետո էլ՝ Իտալիա, այնուհետեւ հակառակ ուղղությամբ՝ Անգլիա։ Ինձ համար երկիր փոխելը խնդիր չէ»,- ասել է Ռոնալդուն։

39-ամյա ֆուտբոլիստը 2023թ․ հունվարից է հանդես գալիս «Ալ Նասրում»։

Leave A Reply

Your email address will not be published.