Կլաուդիա Շիֆերը 54 տարեկան է, եւ նա ապացուցում է, որ տարիքը պարզապես թիվ է
Կլաուդիա Շիֆերը վճռական է ապացուցելու, որ տարիքը խոչընդոտ չէ զարմանալի տեսք ունենալու համար:
Մոդելը նշել է իր 54-ամյակը՝ համացանցում տարածելով մի տեսանյութ, որտեղ նա երկու մասից բաղկացած լողազգեստով կեցվածք է ընդունել Հունաստանում հանգստի ժամանակ:
Կադրերում Կլաուդիան, ով երեք երեխա ունի ամուսնու՝ բրիտանացի ռեժիսոր Մեթյու Վոնի հետ, որի հետ է արդեն 22 տարի, կեցվածք է ընդունել սպիտակ բիկինիով և արևային ակնոցով։
«Կարծում եմ՝ տարիքը պետք է նշել և հարգել: Պատճառ կա, որ մենք մեր ծննդյան օրը խնջույքներ ենք կազմակերպում, և ես նույնկերպ եմ զգում, երբ տարեցտարի մեծանում եմ»,-ավելի վաղ նշել էր նա: