Ռոնալդու․ Հավանաբար, «Ալ Նասրում» կավարտեմ կարիերաս

0

Պորտուգալիայի հավաքականի եւ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նշել է, թե երբ կավարտի կարիերան։

«Չգիտեմ, թե երբ կգնամ թոշակի՝ երկու կամ երեք տարուց։ Հավանաբար, «Ալ Նասրում» կավարտեմ կարիերաս։ Ես շատ երջանիկ եմ այս ակումբում, ինձ լավ եմ զգում այս երկրում։ Ես երջանիկ եմ խաղալ Սաուդյան Արաբիայում եւ ցանկանում եմ շարունակել»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է A Bola-ն։

Ռոնալդուն 2023թ․ հունվարից է հանդես գալիս «Ալ Նասրում», որի հետ անցած մրցաշրջանում մասնակցել է 44 հանդիպման, խփել է 44 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում։

Ակումբային կարիերայի ընթացքում Ռոնալդուն հանդես է եկել նաեւ պորտուգալական «Սպորտինգում», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», Մադրիդի «Ռեալում» եւ Թուրինի «Յուվենտուսում»։

Leave A Reply

Your email address will not be published.