«Նոան» վերջին մարզումն է անցկացրել Սլովակիա մեկնելուց առաջ (ֆոտո)

0

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» վերջին մարզումն է անցկացրել Սլովակիա մեկնելուց առաջ։ Երեւանյան ակումբի ֆեյսբուքյան էջը ներկայացրել է լուսանկարներ մարզումից։

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման վերջին փուլի պատասխան խաղում պորտուգալացի Ռուի Մոտայի գլխավորած թիմը օգոստոսի 29-ին կհյուրընկալվի «Ռուժոմբերոկին»։

Առաջին խաղում «Նոան» հաղթել էր 3:0 հաշվով։

Leave A Reply

Your email address will not be published.