«Կին-կատու» Ջոսլին Վիլդենշտեյնը լուսանկար է հրապարակել մինչեւ բազմաթիվ պլաստիկ վիրահատությունները

0

Նյույորքցի Ջոսլին Վիլդենշտեյնը, որին անվանում են «Կին-կատու» կատվային հստակ դիմագծերի պատճառով, լուսանկար է հրապարակել, որում նա պատկերված է մինչեւ պլաստիկ վիրահատությունը։

Վիլդենշտեյնը, որն այժմ 82 տարեկան է, ինսթագրամում հրապարակել է լուսանկար այն ժամանակ դեռ փոքրիկ դստեր՝ Դիանայի հետ, ի պատիվ նրա ծննդյան օրվա՝ օգոստոսի 25-ի։

«Ծնունդդ շնորհավոր, իմ հիասքանչ աղջիկ, Դիանա Վիլդենշտեյն»,- գրել է աշխարհիկ տիկինը։

Ջոսլինը երկու երեխա ունի  հանգուցյալ միլիարդատեր եւ արտ-դիլեր Ալեք Վիլդենշտեյնից։

Նրանց ամուսնալուծության ժամանակ Ջոսլինը հավաստիացնում էր, որ շարունակել է կոսմետիկ միջամտություններ անել մասամբ այն պատճառով, որ Ալեքը «ատում էր գտնվել ծերերի կողքին»։

Նրան դուր էր գալիս կատուների հետ համեմատվելը, եւ նա հաճախ կրել է անիմալիստական հնարքներով հագուստներ եւ անգամ հովազ է պահել որպես ընտանի կենդանի։

Սակայն նրա նախկին ամուսինը կարծում էր, որ «նա խենթ է»։ «Ես միշտ վերջինն եմ իմացել։ Նա մտածում էր, որ կարող է շտկել դեմքը կահույքի նման»,- նշել է նա։

Նրանց ամուսնալուծությունը տեւել է երկու տարի, միմյանց վրա երկկողմանի ցեխ շպրտելով, ինտրիգներով եւ ընտանեկան բռնությունով։

1999թ. Ջոսլինը ստացել է 2,5 մլրդ դոլար, ինչպես նաեւ լրացուցիչ 100 մլն դոլար ամեն տարի՝ հաջորդ 13 տարիների ընթացքում։

Հայտնի է, որ համաձայնության շրջանակում նրանց ամուսնալուծող դատավորը որոշել է, որ Ջոսլինը չպետք է ծախսի համաձայնագրի փողերը կոսմետիկ վիրահատությունների վրա։

Leave A Reply

Your email address will not be published.