Լիզոն երկրպագուներին ներկայացրել է նիհարելու իր արդյունքները
Երգչուհի Լիզոն նույնիսկ արձակուրդում շարունակում է նիհարելու իր ճանապարհը։ Գրեմմիի 36-ամյա մրցանակակիրը երկրպագուներին ասել է, որ «մեկ տարի արձակուրդ է վերցնում», բայց դա չի նշանակում, որ նա պետք է անտեսի մարզումների իր առօրյան:
«Եկեք պարան թռնենք Բալիում»,- ասել է երգչուհին Instagram-ի իր Stories-ում հրապարակված տեսանյութում։ «Ես շարունակում եմ «մտրակել» հետույքս», — ասել է նա ծիծաղելով՝ շքեղ արևադարձային հովանոցի կողքին մարզվելիս:
Լիզոն իր երկրպագուներին տեղեկացնում է մարզումների առօրյային նվիրվածության մասին: Նա նաև վերջերս տեսանյութ է տարածել, որտեղ ցուցադրում է իր ձեռքերի վարժությունների արդյունքները։ «Նիհարելու գործընթացը իր հունով գնում է», — ասել էր նա այն ժամանակ: