Լաս Վեգասն արդեն խաղադրույք է կատարում Ջենիֆեր Լոպեսի նոր ընկերոջ վրա
Մեկ շաբաթ էլ չի անցել, ինչ Ջենիֆեր Լոպեսն ամուսնալուծության հայց է ներկայացրել Բեն Աֆլեքից, սակայն Լաս Վեգասում արդեն խաղադրույքներ են կատարվում, թե ով կդառնա նրա հաջորդ «արքայազնը»։
Bet Online-ում խաղադրույքներ են կատարում ռեփեր Էմինեմի վրա՝ հավատալով, որ նա Ջեյ Լոյի հետ հանդիպելու լավագույն հնարավորություններն ունի:
Ռեփերի երկրպագուները կարող են հիշել, որ նա հայտարարել էր Լոպեսի հանդեպ իր սիրո մասին 2000 թվականի «I’m Back» երգում՝ The Marshall Mathers LP-ից:
Երկրորդ տեղում են երգիչ The Weeknd-ը և Լոպեսի նախկին ընկեր Ալեքս Ռոդրիգեսը։
Երրորդ տեղը կիսել է 3 թեկնածու՝ Bad Bunny-ն, Shaboozey-ն և աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելը՝ Դեյվիդ Գենդին:
Ցուցակում կան բազմաթիվ դերասաններ, այդ թվում՝ Բրեդ Փիթը, Լեոնարդո Դի Կապրիոն և Ալ Պաչինոն։ Կան նաև մի քանի անակնկալ թեկնածուներ, ինչպիսիք են Հանթեր Բայդենը և Դոնալդ Թրամփը: