WhatsApp-ը շուտով կունենա նոր գործառույթ

0

WhatsApp հաղորդագրությունների հանրահայտ հավելվածը շուտով կունենա նոր գործառույթ, որը թույլ կտա օգտատերերին փոփոխել եւ կարգավորել չաթի թեմաները:

Ինչպես նշում է WABetaInfo պորտալը, iOS-ի համար նախատեսված WhatsApp-ի բետա տարբերակում 12.24.10.77 համարի տակ նկատված նորարարությունը հնարավորություն է տալիս փոխել չաթերի և ֆոնի գունային սխեմաները։ Օգտատերերը կկարողանան հարմարեցնել մուտքային և ելքային հաղորդագրությունների գույները, ինչպես նաև ընտրել զրույցի հատուկ ֆոն:

Բացի այդ, WhatsApp-ը կունենա 10 նախապես տեղադրված թեմա, որոնցից կարող եք ընտրել և տեղադրել ձեր նախընտրածները։ Նախքան նոր թեմա տեղադրելը օգտատերերին հնարավորություն կտրվի նախադիտել այն։

Ըստ WABetaInfo թիմի՝ այս ֆունկցիան զգալիորեն կբարելավի օգտատերերի փորձը, քանի որ ավելի հեշտ կլինի տարբերել տարբեր չաթերը։ Օգտատերերը կկարողանան տեսողականորեն առանձնացնել անձնական, աշխատանքային և խմբային խոսակցությունները:

Այս պահին նորամուծությունը հասանելի է միայն WhatsApp-ի բետա տարբերակի օգտատերերին iOS-ում, որը կարելի է ներբեռնել TestFlight՝ Apple-ի՝ հավելվածների թեստավորման ծառայության միջոցով՝ նախքան դրանք App Store-ում հրապարակելը։ Դեռևս չի հայտարարվել, թե երբ գործառույթը հասանելի կդառնա Android-ի և iPhone-ի համար կայուն տարբերակներով:

Հիշեցնենք, որ առաջիկա թարմացումներից մեկում WhatsApp-ի մշակողները նախատեսում են ավելացնել նոր ֆունկցիա, որը թույլ կտա արգելափակել անհայտ օգտատերերի հաղորդագրությունները։

Նաև վերջերս WhatsApp-ի բետա տարբերակը ներկայացրեց նոր գործառույթներ, որոնք ուղղված են օգտատերերի գաղտնիության և անվտանգության բարձրացմանը:

Leave A Reply

Your email address will not be published.