Gmail-ն ունի նոր գործառույթ, որը դուք չեք կարող անջատել
Google-ը նոր գործառույթներ է ներկայացրել Gmail-ի համար, որոնք ուղղված են արհեստական բանականության միջոցով ստեղծված նամակների որակի բարելավմանը, հայտնում է PhoneArena-ն։ Այս նորամուծությունները հասանելի են ինչպես վեբ տարբերակով, այնպես էլ Android և iOS սարքերում։
Հիմնական նոր հնարավորություններից մեկը Polish ֆունկցիան է, որը նախատեսված է օգտատերերին նամակներ գրելիս օգնելու համար: Polish-ն առաջարկում է ոճական երեք տարբերակ՝ Formalize, Elaborate և Shorten, որոնք թույլ են տալիս ֆորմատավորել նամակի տեքստը ցանկալի ոճով: Այս տարբերակը օգտագործելու համար հարկավոր է բացել նամակի դատարկ սևագիրը և սեղմել «Օգնիր ինձ գրել» պատկերակը:
Գործառույթն աստիճանաբար գործարկվում է և ներկայումս հասանելի է միայն որոշ օգտատերերի համար:
Polish-ը ներկայումս հասանելի է Google Workspace-ի սեփականատերերին՝ Gemini Business and Enterprise, Gemini Education and Education Premium և Google One AI Premium:
Google-ը հաստատել է, որ Polish ֆունկցիան լռելյայն միացված է և չի կարող անջատվել: