Ջոն Գալյանոն, Ռիկ Օուենսը եւ Միուչա Պրադան ներկայացվել են Նորաձեւության բրիտանական խորհրդի Տարվա դիզայներ մրցանակին
Նորաձեւության բրիտանական խորհուրդը (BFC) հայտնել է 2024թ. մրցանակի ներկայացվածների անունները։ Տարվա դիզայներ ցանկալի մրցանակի են ներկայացվել Չեմենա Քամալին՝ Chloé-ից, Ջոն Գալյանոն՝ Maison Margiela-ից, Ջոնաթան Անդերսոնը՝ JW Anderson & LOEWE-ից, Միուրա Պրադան՝ Miu Miu-ից, Փիթեր Մյուլյեն՝ Alaïa-ից եւ Ռիկ Օուենսը՝ Rick Owens-ից։
Ջոն Գալյանոյի աշխատանքը Maison Margiela-ում, մասնավորապես նրա 2024թ. Artisanal հավաքածուն, հաստատում է, որ նա նշանավորի կարգավիճակ ունի։ Չեմենա Քամալին ներկայացվել է մրցանակի Chloé-ում իր աշխատանքի համար, որտեղ նշանակվել է տնօրեն մոտ մեկ տարի առաջ։ Ջոնաթան Անդերսոնը եւ Միուչա Պրադան վառ տարիներ են ունեցել, քանի որ LOEWE-ը եւ Miu Miu-ն շարունակում են ստեղծել տարածում գտնող միտումներ։
Նշանակությամբ երկրորդ՝ «Տարվա մոդել» մրցանակին հավակնում են Ալեքս Քոնսանին, Անոկ Յայը եւ Ամելիա Գրեյը, որոնք գնահատվում են ըստ «մոդելի գլոբալ ազդեցության, որը վերջին 12 ամիսներին գերիշխել է ճյուղում»։
Պարգեւատրման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին։