ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

0

ԽՈՅԵՐ

Այսօր մի ստիպեք սիրելիին անվերջ ձեզ վրա ուշադրություն դարձնել: Դրանից նա կարող է բարկանալ: Թույլ տվեք նրան ավարտին հասցնել գործերը, իսկ հետո նա կկարողանա իր ողջ ժամանակը ձեզ տրամադրել:

ՑԼԵՐ

Այսօր դուք կհասկանաք, որ ձեր որոշ գործողություններ ճիշտ չեն: Դա կփաստեն նաեւ ձեր մտերիմները: Մնում է հուսալ, որ ժամանակի ընթացքում դուք գետի ճիշտ հունով կհոսեք…

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեզ կսկսի տհաճություն պատճառել ձեր սիրելիի այն հատկանիշը, որով միշտ հիացել եք: Դժվար է ասել, թե ինչու այդպես կլինի, սակայն ճիշտ մի ասացվածք կա` սիրուց դեպի ատելություն մեկ քայլ է… եւ ճիշտ հակառակը…

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Դուք կսկսեք խանդել ձեր սիրելիին ձեր լավագույն ընկերոջ հետ: Սակայն աստղերը խորհուրդ են տալիս զրուցել ոչ թե սիրելիի, այլ ընկերոջ հետ: Նա ձեզ ավելի ճիշտ կհասկանա:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Դուք համոզվա՞ծ եք, որ ձեր կողքին ճիշտ մարդ է գտնվում: Այսօր հրաշալի օր է որոշումներ կայացնելու համար: Ձեր այսօրվա որոշումից կախված կլինի ձեր ապագան:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր սիրելիին նվերներ մատուցեք Պետք չէ ընկնել ճոխությունների ետեւից. դա կարող է լինել ծաղիկ, փոքրիկ իր, կարեւորը, որ այն լինի մեծ սրտով: Դրանից ձեր սիրելին իրեն շատ երջանիկ կզգա:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեզ համար «նրբության» տոն կլինի: Համարձակորեն սիրելիին կոչեք նուրբ բառերով եւ հաճախակի հաճոյախոսություններ արեք: Այդպես եւ դուք ձեզ լավ կզգաք, եւ նա:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր լավ կլինի հասկանաք, որ ձեր սիրելին էլ ունի սեփական կարծիք: Այնպես որ` պետք չէ նրանից նեղանալ, եթե նա հանկարծ չհամաձայնի ձեր այս կամ այն ասածի հետ:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեզանից դրական լիցքեր կժայթքեն, իսկ դրա կարիքը ունեք թե դուք, թե ձեր սիրելին: Եղանակը, կարծես թե, ազդել էր նրա տրամադրության վրա, սակայն ձեր օպտիմիզմը նորից նրան կերջանկացնի:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Շատ կարեւոր է, որ մարդ գեղեցիկ լինի ներքուստ, սակայն դուք այսօր կցանկանաք, որ ձեր շրջապատը հիանա ձեր սիրելիի ոչ միայն ներքին, այլեւ արտաքին գրավչությամբ: Դե ինչ, նրա իմիջափոխությունը ձեր ձեռքերում է: Սակայն աշխատեք չափը չանցնել:

ՋՐՀՈՍՆԵՐ

Եթե թույլ տաք, այսօր ձեր սիրելին ամեն ինչ կանի ձեր փոխարեն եւ դա նրա մոտ շատ լավ կստացվի: Սակայն եթե շրջապատին ցանկանում եք ցույց տալ, թե որքան ինքնուրույն անձնավորություն եք դուք, ապա ավելի լավ է` սիրելիին միանգամից ասեք, որ չեք ցանկանում, որ նա ձեզ օգնի, քանի դեռ նա ոչինչ չի նախաձեռնել:

ՁԿՆԵՐ

Աստղերը խորհուրդ են տալիս այսօր զանգահարել նրան, որի կարիքն ամենից շատն եք զգում: Իհարկե, պետք չէ նրան հեռախոսով սեր խոստովանել, բայց մտերմիկ զրույցը ոչ միայն կբարձրացնի ձեր տրամադրությունը, այլեւ նրան կհիշեցնի ձեր գոյության մասին:

Leave A Reply

Your email address will not be published.