Մադոննան տոնել է 66-ամյակը երիտասարդ բոյֆրենդի եւ իր երեխաների հետ միասին
Մադոննան բազմաթիվ գլամուրային լուսանկարներ է հրապարակել իր 66-ամյակից։
Երգչուհին հրապարակել է լուսանկարներ Իտալիայում շքեղ հանդիսությունից՝ ներառելով լուսանկարներ իր 28-ամյա բոյֆրենդի՝ Ակիմ Մորիսի եւ վեց երեխաների հետ։
«La Dolce Vita» վերնագրված լուսանկարների շարքում Մադոննան բռնել է իր նոր բոյֆրենդի՝ Ակիմի ձեռքը, երեխաներով շրջապատված։ Նրա հագին սպիտակ ժանեկազարդ զգեստ է սեւ տոպի վրայից։ Նա կերպարը լրացրել է ոսկե աքսեսուարներով, այդ թվում չոկերի ոճի մանյակով, որը հասնում է մինչեւ գոտկատեղ։
Երկրպագուներին հնարավորություն է ընձեռվել դիտելու Մադոննայի շքեղ տոնակատարությունը։ Նրանց սեղանը դրված է աստիճանների ստորին մասում եւ զարդարված է մետաղական դեկորով ու մոմերով։ Ընթրիքը, հավանաբար, տեղի է ունեցել Պոմպեյում, Teatro Grande-ում։
Մադոննան, որի ընտանիքը ծնունդով իտալական Աբրուցո շրջանից է, արդեն մի քանի օր է՝ գտնվում է Իտալիայում, ինչպես հայտնի է, նա հյուրընկալվել է դիզայներներ Դոմենիկո Դոլչեին եւ Ստեֆանո Գաբանային։
Նա մեծ շուքով նշել է իր ծննդյան օրը՝ երեկոյան մասնավոր էքսկուրսիա կատարելով հանրահայտ իտալական հնագիտական հուշարձանում՝ Պոմպեյում։
Նեապոլի պրեֆեկտ Միքելե դի Բարին հերքել է իտալական ԶԼՄ-ների ենթադրություններն այն մասին, որ երգչուհին նախատեսում է հնագույն քաղաքում մեծ երեկույթ անցկացնել ի պատիվ ծննդյան օրվա: