Ե՞րբ է սպասվում iPhone 16-ի շնորհանդեսը

0

Apple-ը կարող է iPhone 16-ի շնորհանդեսը կազմակերպել արդեն սեպտեմբերի 10-ին։ Այս տեղեկությունը տարածել է ինսայդեր Մաջին Բուն:

Նա թվիթերում հրապարակել է ենթադրյալ հրավերի սքրինշոթ, որը շուտով Apple-ը կսկսի ուղարկել հյուրերին: Միջոցառման կարգախոսն է, ըստ ինսայդերի, «Ready. Set. Capture», որը, հավանաբար, հուշում է նոր տեսախցիկի ստեղնի մասին iPhone 16 Pro-ում և 16 Pro Max-ում:

Սպասվում է, որ Apple-ը կներկայացնի նոր iPhone 16 մոդելներ դիզայնի փոփոխություններով և նոր հնարավորություններով, ներառյալ Apple Intelligence-ը, որը հավանաբար հասանելի կլինի այս տարվա հոկտեմբերին:

Բացի iPhone 16-ից, միջոցառմանը կարող են ներկայացվել Apple Watch Series 10-ը և նոր AirPods-ը, որոնք, ըստ լուրերի, հասանելի կլինեն երկու տարբերակով. ավելի թանկ տարբերակը կստանա ակտիվ աղմուկի նվազեցման համակարգ:

Համաձայն արտահոսքի՝ շնորհանդեսը տեղի կունենա Apple Park-ի Սթիվ Ջոբսի թատրոնում և կսկսվի երեկոյան ժամը 10:00-ին (Երևանի ժամանակով 22:00-ին):

Leave A Reply

Your email address will not be published.