Գիտնականները պարզել են, թե ինչ պրոցեսներ են ընկած նյարդային ախտանշանների հիմքում COVID-19-ի երկարատեւ ընթացքի ժամանակ

0

Կենդանիների վրա Կոլորադոյի համալսարանի (Բոուլդեր)  գիտնականների կատարած նոր հետազոտությունների համաձայն՝ սպիտակուցները, որոնք մնացել են երկար ժամանակ COVID-19-ով վարակվելուց հետո, կարող են հանգեցնել կորտիզոլի կտրուկ նվազման գլխուղեղում, նյարդային համակարգի բորբոքման եւ նրա մեկ այլ սթրեսորին իմունային բջիջների արձագանքի ուժեղացման։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Brain Behavior and Immunity ամսագրում, այն լույս  է սփռում այն հարցում, թե ինչը կարող է ընկած լինել երկարատեւ COVID-19-ի նյարդային ախտանշանների հիմքում, դա դժվար բուժվող ախտանիշ է, որը վիրուսով խոցում է վարակվածների 35 տոկոսին։

Այս տվյալները ստացվել են ամռանը COVID-19-ի վերադարձի հետ կապված. հիվանդության դեպքերի թիվն ավելացել է 84 երկրներում, իսկ շատ մարզիկների թեստերի արդյունքները Օլիմպիադա 2024-ում դրական են եղել։

«Մեր հետազոտությունը ենթադրում է, որ կորտիզոլի ցածր մակարդակը կարող է կարեւոր դեր խաղալ ֆիզիոլոգիական շատ փոփոխությունների առաջացման գործում, որոնք մարդիկ զգում են COVID-19-ով երկարատեւ հիվանդանալու դեպքում»,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ Մեթյու Ֆրենկը (Բոուլդերի համալսարանի հոգեբանության եւ նյարդաբանության դեպարտամենտի ավագ գիտաշխատող)։

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ SARS-CoV-2-ի հակագեները, որոնք առաջացնում են COVID-19-ը, արյան մեջ պահպանվում են վարակվելուց հետո մեկ տարվա ընթացքում։ Դրանք հայտնաբերվել են նաեւ COVID-19-ից մահացածների ուղեղում։

Leave A Reply

Your email address will not be published.