Գիտնականները բացահայտել են, որ պլաստիկ շշերը վատ են անդրադառնում արյան ճնշման վրա
Դանուբի Կրեմսի մասնավոր համալսարանի ավստրիացի գիտնականները բացահայտել են, որ պլաստիկ շշերից խմելը կարող է արյան ճնշման բարձրացման պատճառ դառնալ, գրում է գերմանական Bild պարբերականը։
Մի քանի տարի առաջ գիտնականներն ապացուցել են, որ պլաստիկ շշերից խմելը յուրաքանչյուր շաբաթ մարդու արյան մեջ մոտավորապես հինգ գրամ միկրոպլաստիկ է ներթափանցում:
Ավստրիայում անցկացված փորձնական հետազոտությունը ցույց է տվել, որ նման քանակությամբ պլաստիկը կարող է անդրադառնալ արյան ճնշման վրա:
Այլևս պլաստիկ շշերից չխմող փորձարկվողների արյան ճնշումն, ընդամենը երկու շաբաթ անց իջավ:
«Հետազոտության արդյունքներն առաջին անգամ ցույց են տալիս, որ պլաստիկի օգտագործումը նվազեցնելը կարող է իջեցնել արյան ճնշումը, ըստ երևույթին, արյան մեջ միկրոպլաստիկ մասնիկների քանակի նվազման շնորհիվ», — ասում է հետազոտական խմբի ղեկավար, պրոֆեսոր Մայա Հենջակովիչը:
Գիտնականները եզրակացրել են, որ ավելի լավ է խուսափել պլաստիկ շշերի մեջ փաթեթավորված ըմպելիքներից. ապակե կամ մետաղական շշեր օգտագործելու դեպքում կարելի է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկը: