Աֆրիկայում արտակարգ դրություն է հայտարարվել կապիկի ծաղկի բռնկման հետ կապված
Աֆրիկյան միության առողջապահական հարցերով դիտորդական մարմինը երեքշաբթի արտակարգ դրություն է հայտարարել կապիկի ծաղկի բռնկման հետ կապված, տեղեկացրել է AFP-ը։
Բռնկումն ընդգրկել է աֆրիկյան մի քանի երկրներ, մասնավորապես Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը։
«Մենք հայտարարում ենք արտակարգ դրություն կապիկի ծաղկի բռնկման հետ կապված»,- հայտնել է Հիվանդությունների վեևահսկման եւ կանխարգելման աֆրիկյան կենտրոնի ղեկավար Ժան Կասեյան օնլայն-ճեպազրույցում։
«Ներկայում դրանով վարակվել են հազարավոր մարդիկ ամբողջ մայրցամաքում»,- ասել է նա։
Անցած շաբաթ նախազգուշացվել էր, որ վիրուսային վարակի տարածման տեմպերը տագնապահարույց են։
Այս տարի մայրցամաքում գրանցվել է կապիկի ծաղկով վարակման ավելի քան 15 000 դեպք եւ մահվան 461 ելք։
Ծաղիկը փոխանցվում է սերտ շփման միջոցով եւ առաջացնում է գրիպանման ախտանշաններ եւ թարախակալումներ։ Հիվանդությունը հիմնականում ընթանում է թեթեւ, բայց եւ կարող է սպանել։
Կոնգոյում բռնկումն սկսվել է էնդեմիկ շտամի տարածումից, որը հայտնի է որպես Clade I։
Կապիկի ծաղկի վիրուսը էնդեմիկ էր Աֆրիկայի որոշ մասեում տասնամյակներ շարունակ, 1970թ. Կոնգոի Դեմոկրատական Հանրապետությունում առաջին անգամ հայտնաբերվելուց հետո;
2022թ. վիրուսի ավելի թեթեւ ձեւը տարածվեց ավելի քան 100 երկրներում, հիմնականում սեռական շփման միջոցով, ինչն ստիպեց Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը արտակարգ դրություն հայտարարել հանրային առողջապահության ոլորում։
10 ամիս անց ԱՀԿ-ն դադարեցրեց արտակարգ դրությունը՝ հայտնելով, որ ճգնաժամը վերահսկվում է։
ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների տվյալներով՝ օգստոսի 4-ի դրությամբ, 2022թ. հունվարից Աֆրիկայում գրանցվել է կապիկի ծաղկով վարակվելու 38 465 դեպք՝ 1 456 մահացու ելքով։