Saint Louis Rapid & Blitz․ Արոնյանը հաղթեց Նեպոմնյաշչուն

0

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում մեկնարկել է շախմատային Grand Chess Tour-ի հերթական փուլը՝ արագ եւ կայծակնային խաղի Saint Louis Rapid & Blitz մրցաշարը։

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) առաջին տուրում ոչ ոքի է խաղացել հնդիկ Ռամեշբաբու Պրագնանադհայի հետ, երկրորդ տուրում պարտության է մատնել ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն, երրորդ տուրում ոչ ոքի է խաղացել ամերիկացի Ուեսլի Սոյի հետ։

Հաղթանակի համար տրվում է 2 միավոր, ոչ ոքիի համար՝ 1 միավոր։

Երեք տուրից հետո առաջատարը ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավն է։ Արոնյանը, ամերիկացի Լենիեր Պերես Դոմինգեսը եւ Յան Նեպոմնյաշչին 4-ական միավորով բաժանում են 2-4-րդ տեղերը։

Մրցաշարին մասնակցում են նաեւ ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովը, Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիռեզա Ֆիրուջան, ամերիկացիներ Հիկարու Նակամուրան ու Ֆաբիանո Կարուանան։

Արագ շախմատի մրցաշարում կանցկացվի 9 տուր, կայծակնային խաղի մրցաշարում՝ 18 տուր։

Leave A Reply

Your email address will not be published.