Ռիհաննան պատրաստվում է թողարկել իր երկար սպասված իններորդ ալբոմը
Ռիհաննան պատրաստվում է թողարկել իր երկար սպասված իններորդ ստուդիական ալբոմը։ Ինչպես նշել է The Sun-ը՝ հղում կատարելով ինսայդերին, 36-ամյա երգչուհին պատրաստվում է LP-ի թողարկմանը։
Ռիհաննայի երկրպագուների լեգեոնը սպասում է նոր երաժշտության հիթմեյքերից նրա 2016թ. ութերորդ Anti ստուդիական ալբոմի թողարկումից հետո, եւ նրանք կարող են Ռիհաննային անմիջականորեն տեսնելու շանս ստանալ, քանի որ, ինչպես տեղեկացվել է, Ռիհաննան պատրաստվում է դառնալ Անգլիայում 2025թ. Գլասթոնբերիի փառատոնի հեդլայները։
Վերջին ալբոմի թողարկումից հետո, որն ստացել է նրա կարիերայի ընթացքում լավագույն արձագանքներից մեկը, Ռիհաննան հիմնականում կենտրոնացել է կոսմետիկայի եւ ներքնաշորերի արտադրության իր հաջող կառավարման, ինչպես նաեւ ռեփեր A$AP Rocky-ի հետ իր հարաբերություների վրա, որից նա երկու որդի ունի։