Գիտնականները կատարելագործում են բնական մարդասպան բջիջները երեխաների ուղեղի քաղցկեղի դեմ պայքարի համար
Ֆլորիդայի համալսարանի հետազոտողները ուռուցքաբաններին են հանձնել երեխաների ուղեղի քաղցկեղի դեմ պայքարի եւս մեկ միջոց։
Bioactive Materials ամսագրում հրապարակված աշխատանքում հետազոտական խումբը՝ քիմիայի եւ կենսաքիմիայի ամբիոնի պրոֆեսոր Ցին-Սյան Սանգի ղեկավարությամբ, ցուցադրել է բնական իմունային մարդասպան բջիջների ուժեղացման հնարավորությունը, որպեսզի բարելավվի ուղեղի մանկական հազվադեպ քաղցկեղի դեմ պայքարի դրանց ունակությունը։
Բնական մարդասպան բջիջները կարող են ազդել քաղցկեղի բոլոր տեսակների վրա, եւ նախորդ հետազոտություններում ուսումնասիրվել է դրանց արդյունավետությունը որպես թերապիա։ Բայց սա առաջին հետազոտությունն է, որում ստուգվում է բնական մարդասպան բջիջների՝ քաղցկեղի հատուկ տարատեսակը, որը հայտնի է որպես չարորակ ռաբդոիդային ուռուցք, ոչնչացնելու ունակությունը։ Երբ այդ ուռուցքը հայտնվում է կենտրոնական նյարդային համակարգում, այն անվանում են ատիպիկ տերատոիդա-ռաբդոիդային ուռուցք։ Թեեւ դա հազվադեպ հիվանդություն է, նրան բաժին է ընկնում նյարդային կենտրոնական համակարգի բոլոր ուռուցքների 26 տոկոսը 3-ից փոքր տարիքի երեխաների մոտ։
Հետազոտողները ստացել են բնական մարդասպան բջիջները մարդու կողմից ինդուկցված պլյուրիպոտենտային ցողունային բջիջներից՝ մաշկի կամ արյան բջիներ, որոնք վերածրագրավորվել են հակառակ ուղղությամբ՝ բերվել են սաղմնային վիճակի, ինչը թույլ է տվել նրանց դառնալ մարդկային օրգանիզմի ցանկացած բջիջ։ Ի տարբերություն մկների սնող բջիջների, որոնք սովորաբար օգտագործվում են նման հետազոտություններում, բնական մարդասպան բջիջները, որոնք ստացվել են մարդու կողմից ինդուկցված պլյուրիպոտենտային ցողունային բջիջներից, պացիենտի իմունային համակարգի կողմից չընդունվելու վտանգ չեն ներկայացնում։ Նրանք նաեւ բարձրացրել են այդ բջիջների իմունիտետը՝ օգտագործելով տարբեր սպիտակուցներ, որոնք նրանց ավելի ուժեղ են դարձնում։
Թեեւ կիրառման համար պատրաստ թերապիայի մշակման համար լրացուցիչ աշխատանք է պահանջվում, հետազոտությունները ցույց են տալիս, որ բնական մարդասպան բջիջները, որոնք ստացվում են մարդու կողմից ինդուկցված պլյուրիպոտենտային ցողունային բջիջներից, կարող են դառնալ ապագա դեղեի հիմքը երեխաների գլխուղեղի ուռուցքների բուժման համար։
«Այս արդյունքները ավելի անվտանգ եւ արդյունավետ իմունաթերապիայի ուղի են բացում գլխուղեղի քաղցկեղ ունեցող երեխաների համար»,- նշել են գիտնականները։