Բոլիվուդի աստղ Աբհիշեկ Բաչանը հերքել է լուրերը Այշվարիա Ռայից բաժանվելու մասին
Բոլիվուդի աստղ Աբհիշեկ Բաչանը հերքել է լուրերը Այշվարիա Ռայից բաժանվելու մասին։
Վերջերս համացանցում հայտնվել է տեսանյութ դերասանի մասնակցությամբ, որը տարածել է ինքնահռչակ ֆան-օգտահաշիվը, որտեղ Աբհիշեկը իբր հայտարարում է, որ բաժանվում է Այշվարիա Ռայից։ Սակայն տեսանյութի իսկությունը կասկածելի է։ Սոցցանցերի օգտատերերը նշել են, որ տեսանյութի սինքրոնացումն անհամապատասխանություն ունի, եւ որ այն սարքված է։
Bollywood UK Media-ի հարցազրույցում դերասանը ցուցադրել է ամուսնական մատանին եւ հավաստիացրել, որ «դեռ ամուսնացած է»։ Նա նաեւ մեղադրել է ԶԼՄ-ներին անզգա լինելու եւ բամբասանքներ հրապարակելու ձգտման մեջ։ «Ես ձեզ ասելու բան չունեմ այս առիթով։ Դուք բոլորդ ուռճացրել եք ամեն բան՝ հասցնելով անհավանական մասշտաբների, ցավոք։ Ես հասկանում եմ, թե ինչու եք դուք դա անում։ Ձեզ պատմություններ են պետք։ Ոչ մի ահավոր բան չկա, մենք հանրահայտ մարդիկ ենք, մենք պետք է ընդունենք դա»,- նշել է նա։