Մեծ քանակությամբ մարիխուանա օգտագործող մարդկանց մոտ 3 անգամից ավելի է բարձրանում գլխի եւ պարանոցի քաղցկեղի վտանգը. հետազոտություն

0

Նոր հետազոտությունը նախազգուշացնում է, որ մեծ քանակությամբ մարիխուանա օգտագործող մարդկանց մոտ 3 անգամից ավելի է բարձրանում գլխի եւ պարանոցի քաղցկեղի վտանգը։

Այս հետազոտությունը, թերեւս, ամենամանրազնինն է երբեւէ կատարվածներից, որի ընթացքում 20 տարում ուսումնասիրվել են ավելի քան 4 մլն մեծահասակ ամերիկացիների բժշկական քարտերը։

«Հաշվի առնելով մարիխուանայի աճող տարածվածությունը, գլխի եւ պարանոցի քաղցկեղի դեպքերի թիվը՝ կապված կանեփի հետ, կշարունակի ավելանալ եւ, գուցե, զգալիորեն»,- գրել է ուռուցքաբան փորձագետների խումբը՝ դոկտոր Ջոզեֆ Կալիֆանոյի գլխավորությամբ (Սան Դիեգոյի Կալիֆոռնիական համալսարան) հոդվածում, որը հրապարակվել է JAMA Otolaryngology-Head & Neck Surgery ամսագրում։

Գլխի եւ պարանոցի քաղցկեղի թվին են պատկանում բերանի խոռոչի, շնչափողի եւ թքագեղձերի քաղցկեղները։ Ամերիկյան ուռուցքաբանական ընկերության տվյալներով՝ ամեն տարի քաղցկեղի այս տեսակով տառապում է ավելի քան 58 000 ամերիկացի, իսկ մահերի թիվը գերազանցում է 12 000-ը։

Գիտնականների թիմը նշել է, որ կանեփը, հատկապես ծխելու դեպքում, բնավ անվնաս չէ մարդու բջիջների համար։ Ծխախոտի ծուխը գլխի եւ պարանոցի քաղցկեղի առաջացման լուրջ վտանգ է, եւ հետազոտողների խոսքով՝ «կանեփի ծխի մեջ պարունակվում են քաղցկեղածիններ, որոնք նման են ծխախոտի ծխում պարունակվողին»։

Կանեփանման միացությունները, որոնք հայտնաբերվել են մոլախոտերի մեջ, կարող են ունենալ «ուռուցքածին աճի ակտիվություն», նշել են գիտնականները։

«Մենք հայտնաբերել ենք, որ գլխի եւ պարանոցի քաղցկեղի առաջացման հարաբերական վտանգը կանեփ օգտագործող մարդկանց պարագայում 3,5-5 անգամ ավելի բարձր է, քան նրանց մոտ, ովքեր չունեն նման խանգարումներ՝ կապված կանեփի օտագործման հետ»,- նշել են հետազոտողները։

Leave A Reply

Your email address will not be published.