Թոմ Քրուզը Փարիզում Օլիմպիադայի փակման արարողության ժամանակ թռել է մարզադաշտի տանիքից

0

Թոմ Քրուզը հետաքրքիր ձեւով է ներկայացել Փարիզում կայացած Օլիմպիադայի փակմանը։ «Առաքելությունն անիրականանալի է» ֆիլմի աստղը H.E.R.-ի «The Star-Spangled Banner» կատարման ժամանակ իջել է Սթադ դը Ֆրանսի տանիքից։

Խցիկները ներկայացրել են շենքի վերին մասը եւ Թոմի թռիչքը, երբ նա օդից իջնում էր մարզիկների մոտ։

Մասնակիցների միջով անցնելով՝ Սիմոնա Բայլզը եւ Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը Քրուզին են հանձնել դրոշը, որպեսզի նա այն հասցնի Նահանգներ՝ 2028թ. Օլիմպիական խաղերի անցկացման համար։ «Շնորհակալություն, Փարիզ։ Հիմա՝ Լոս Անջելեսի հերթն է»,- ասել է Քրուզը X-ում։

Նախապես տեսագրված հոլովակում Քրուզը անցել է քաղաքներով եւ գյուղերով ինքնաթիռով, մինչեւ որ հասել է Լոս Անջելես, Հոլիվուդի նշանի վերնամաս, որն այժմ «տրամադրված» է օլիմպիական օղակների պատկերմանը։

Այն բանից հետո, երբ Քրուզը Հոլիվուդը ցուցադրել է ողջ աշխարհին, մարզիկներն անցել են քաղաքով՝ մինչ դրոշը հասցվել է Հարավային Կալիֆոռնիայի լողափ, որտեղ հանդես էր գալիս տեղի Red Hot Chili Peppers խումբը, իսկ հետո Հալյենդ պարկից Բիլի Այլիշը բեմ է բարձրացել փրկարարական աշտարակի բարձունքին։

Օլիմպիական աստղ Սնուփ Դոգը վերադարձել է Արեւմտյան ափ, որպեսզի ելույթ ունենա հիփ-հոփի լեգենդ Dr. Dre-ի հետ՝ ողջունելով 2028 թ-իՕլիմպիադան՝ Լոս Անջելեսում։

Leave A Reply

Your email address will not be published.