Սթիվ Ջոբսի աղջիկը հանդիպում է բրիտանացի հեծյալի հետ

0

Սթիվ Ջոբսի աղջիկը՝ Իվ Ջոբսը, հանդիպում է բրիտանացի հեծյալ Հարի Չառլզի հետ։

Թխահեր գեղեցկուհին ինսթագրամում շնորհավորել է իր բոյֆրենդին՝ Փարիզի 2024թ. Օլիմպիադայում ոսկե մեդալ նվաճելու առիթով։ Տեսանյութում Չառլզը դուրս է վազում մրցասպարեզից եւ թռչում ոչ մեծ պատնեշի վրայով, որպեսզի գրկի Իվին։ «Ոսկե թի՛մ։ Ես այնպես եմ հպարտանում քեզանով, իմ սեր»,- ավելացրել է Իվը իր գրառման մեջ։

Իր օգտահաշվում Չառլզը հրապարակել է նաեւ բազմաթիվ լուսանկարներ, որոնցում տոնում է հաղթանակը ձիասպորտի բրիտանական թիմի կազմում։

Պարզ չէ, թե  ինչքան ժամանակ են նրանք հանդիպում։ Հայտնի է, որ երկուսն էլ սիրում են ձիերին։ Մոդելն ինքն էլ հաջողակ հեծյալ է։ Horse Sport-ի տվյալներով՝ 2019թ. նա մտել է մինչեւ 25 տարեկան լավագույն հեծյալ կանանց կազմ։

Սակայն վերջերս Իվը կենտրոնացել է բացառապես մոդելային բիզնեսի վրա եւ 2022թ. պայմանագիր է ստորագրել DNA Model Management-ի հետ։

Ավելի վաղ նա սիրային հարաբերություններ ուներ Chainsmokers-ի դիջեյ Դրյու Թագարտի եւ Քարդաշյանի ընկեր Հարի Հադսոնի հետ։

Leave A Reply

Your email address will not be published.