Ռիհաննայի համարձակ կերպարները Perfect Magazine-ի համար
Ռիհաննան ուշադրություն է գրավել իր բազմաթիվ կերպարներով՝ զարդարելով Perfect Magazine ամսագի շապիկն ու էջերը։
Լուսանկարներից մեկում երգչուհին Dolced & Gabbana-ի ոսկեգույն բիկինիով է։ Ռիհաննայի մազերը եւս ծածկված են ոսկեգույն փոշով, եւ նա նրբին կերպարն ավարտել է համապատասխան մանյակով։
Մեկ այլ լուսանկարում Ռիհաննան Dolce & Gabbana-ի հովազի վերարկուով է, գոտկատեղին համապատասխան կապերով։
Գերաստղը ցուցադրել է նաեւ իր կազմվածքը Alaia-ի երկար սեւ տրիկոյով, նա կերպարը լրացրել է Christian Louboutin-ի կոշիկներով։
Աստղը սենսացիոն տեսք ունի սեւ վերարկուի մեջ փաթաթված, որով պառկած է վագրային պրինտով գորգին։