«Վիշապի տունը» կավարտվի չորրորդ սեզոնով

0

«Վիշապի տունը»՝ HBO-ի Գահերի խաղի» պրիկվելը,  կավարտվի չորրորդ սեզոնով, տեղեկացրել է սերիալի համահեղինակ եւ շոուռաներ Ռայան Քոնդալը։

Նրա խոսքով՝ երրորդ սեզոնը մշակման փուլում է։ Սերիալի նախնական աշխատանքը կշարունակվի այս աշնանը, իսկ թողարկման թիրախային ժամկետը հաջորդ տարվա սկիզբն է։

Շոուի առաջին սեզոնը կազմված էր 10 դրվագներից, իսկ երկրորդը՝ ութ։ Հարցին, թե քանի դրվագ է լինելու երրորդ սեզոնում, Քոնդալը պատասխանել է. «Ես դա չեմ քննարկել HBO-ի հետ։ Ես, պարզապես, ենթադրում եմ, որ շոուի ռիթմը, դրամատիկ պատումի տեսակետից, կմնա նույնը, ինչպես երկրորդ սեզոնում»։

HBO-ն նաեւ աշխատում է Ջորջ Մարտինի «Դանկի եւ Էգգի մասին ասքերի» ադապտացման վրա՝ «Յոթ թագավորությունների ասպետը» անվանմամբ։ Սա «Գահերի խաղի» եւս մեկ պրիկվել է, որը տեղի է ունենում օրիգինալ սերիալի իրադարձություններից 100 տարի առաջ։

Leave A Reply

Your email address will not be published.