Ջենիֆեր Լոպեսը «կատաղած» եւ «նվաստացած» է Բեն Աֆլեքի հետ ամուսնալուծության պատճառով

0

Ջենիֆեր Լոպեսը «կատաղած» եւ «նվաստացած» է Բեն Աֆլեքի հետ ամուսնալուծության պատճառով, տեղեկացրել է Page Six-ի աղբյուրը։ Նրա խոսքով՝ Ջեյ Լոն առայժմ ամուսնալուծության հայտ չի ներկայացնում, որպեսզի խուսափի իր համար ավելի մեծ անհարմարությունից։

«Նա կատաղած է»,- ասում է աղբյուրը։ «Բենը նվաստացրել է Ջեյին։ Հենց նա է նախաձեռնել իրենց վերամիավորումը»։

Ջենիֆերը եւ Բենը հարաբերությունները վերսկսել են 2021թ. հուլիսին, այն բանից հետո, երբ 2021թ. ապրիլին Լոպեսը խզել էր հարաբերությունները նախկին փեսացուի՝ Ալեքս Ռոդրիգեսի հետ։

«Նա նվաստացրել է Լոպեսին, որովհետեւ Լոպեսը մեծ քայլ էր կատարել՝ հայտնելով, որ Բենն իր ամբողջ կյանքի սերն է»,- բացատրում է աղբյուրը։ «Նրանք երկու հարսանիք են ունեցել երկու տարի առաջ։ Դա ինքնատիպ ռեկորդ է, նրանք հո փոքր երեխաներ չեն»։

Զույգը 2022թ. հուլիսին գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում, իսկ հաջորդ ամիս տոնել եւս մեկ հարսանիք Աֆլեքի Ռայսբորոյի տանը։

Լոպեսի «This Is Me…Now» ալբոմը եւ ուղեկցող Amazon Prime «The Greatest Love Story Never Told» վավերագրական ֆիլմը, որի գլխավոր դերում Աֆլեքն է, ոգեշնչվել են նրանց հարաբերություններից։

«Նա ռոմանտիկ է»,- ասում է աղբյուրը։ Երգչուհի-դերասանուհին նեղսրտել է նաեւ այն պատճառով, որ դրանում խառնված են նաեւ զույգի երեխաները։ «Հինգ երեխաներ են խառնված սրանում,- ասում է աղբյուրը,-«Նա մինչեւ վերջ չի հաշտվել այն փաստի հետ, որ ամեն ինչ ավարտված է»։

Leave A Reply

Your email address will not be published.