Քանյե Ուեսթը «թելադրում» է Բյանկա Սենսորիին ինչ ուտել, խմել, հագնել եւ անգամ երբ քնել
Քանյե Ուեսթը լիովին վերահսկում է կնոջ՝ Բյանկա Սենսորիի կյանքը, նշում է In Touch-ը՝ հղում կատարելով աղբյուրին։
Նրա խոսքով՝ Քանյեն Բյանկային «թելադրում» է կյանքի ցանկացած որոշում, ներառյալ նրա բաց հանդերձները»։ «Նա նրան լուսանկարում է բոլոր ռակուրսներով՝ տնից դուրս գալուց առաջ»,- նշել է ինսայդերը։ «Հետո նա քննադատում է կնոջ մարմինը ընդհուպ մինչեւ ինտիմ մասերը, դա այնքան նվաստացուցիչ է»։
Նա նաեւ «ստուգում է կնոջ սոցիալական ցանցերը եւ վերահսկում, թե ինչ է ուտում եւ խմում»։ «Նա անգամ չի կարող պառկել քնելու, մինչեւ որ Քանյեն չասի… Քանյեն ասում է, որ դա լավ է հենց կնոջ համար, բայց նա կնոջը վերածել է իր սեփականությանը»։