Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիթի որդուն դուրս են գրել ինտենսիվ թերապիայի բաժանմունքից

0

Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիթի որդին՝ Փաքսը, ապաքինվում է։

20-ամյա տղան հոսպիտալացվել էր Լոս Անջելեսում սքուտերով վթարվելուց հետո. նրան արդեն դուրս են գրել ինտենսիվ թերապիայի բաժանմունքց, տեղեկացրել է PEOPLE-ի աղբյուրը։

«Փաքսին դուրս են գրել ինտենսիվ թերապիայի բաժանմունքից։ Նա բարդ վնասվածք էր ստացել եւ հիմա սկսում է վերականգնման եւ ֆիզիոթերապիայի երկար ճանապարհը»,- նշել է աղբյուրը։

Նրա խոսքով՝ Փաքսը եւ նրա մայրը «երախտապարտ են փրկարարներին իրենց արագության եւ բժշկական օգնության համար, որը նա ստացել է»։

Ջոլին որդու կողքին է, նշել է աղբյուրը, ինչպես նաեւ նրա եղբայրներն ու քույրերը, որոնք «այցելել եւ աջակցել են նրան»,- ասում է ինսայդերը։ «Նրանք բոլորը շատ մտերիմ են»։

Փաքսը հոսպիտալացվել էր հուլիսի 29-ին՝ վթարից հետո։ Նա գլխի եւ ազդրի վնասվածքներ էր ստացել։

Leave A Reply

Your email address will not be published.