Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպանը կտեղափոխվի «Ալ Իթիհադ»

0

Անգլիական «Աստոն Վիլայի» եւ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Մուսա Դիաբին կտեղափոխվի սաուդյան «Ալ Իթիհադ», հաղորդում է x.com/fabrizioromano-ն։

Տրանսֆերի գումարը կկազմի 60 միլիոն եվրո։ «Ալ Իթիհադը» Մուսա Դիաբիի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր։

Մուսա Դիաբին հանդես է եկել նաեւ «Բայերում», «Կրոտոնեում» եւ ՊՍԺ-ում։

Անգլիայի անցած առաջնությունում Մուսա Դիաբին մասնակցել է 38 հանդիպման, խփել է 6 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։

Transfermark-ը 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։

Leave A Reply

Your email address will not be published.