Տղամարդը գողացել է GPS-ով Lamborghini-ն և գողացած այլ մեքենաների հետ թաքցրել իր ավտոտնակում

0

Ամերիկյան Տեխաս նահանգի բնակիչը բանտարկվել է  GPS-ուղղորդիչով Lamborghini մեքենայի գողության պատճառով, որը թաքցրել է սեփական ավտոտնակում, հայտնում է KLTV-ն։

Հաղորդվում է, որ Lamborghini-ն գողացվել է Հյուսթոնում տեղի ունեցած երեկույթից, սակայն սեփականատերը նախապատրաստվել էր նման իրավիճակին: Ակտիվացնելով GPS-ուղղորդիչը՝ նա կարողացել է ճշտել մեքենայի գտնվելու վայրը։

Կանգնելով ավտոտնակի դիմաց, որտեղ Lamborghini-ն էր պահվում, մեքենայի տերը միացրել է  ազդանշանն ու լույսերը՝ հաստատելով, որ մեքենան իսկապես ներսում է: Ոստիկանությունը զանգահարել է տեղի բնակիչ 34-ամյա Էվերեթ Վան Ջենինգսին, սակայն նա ասել է, որ քաղաքում չէ և չի կարող վերադառնալ տուն:

Այս ապացույցների հիման վրա ոստիկանությունը կարողացավ խուզարկության հրաման ստանալ՝ պարզելով, որ Ջենինգսն այդ պահին իրականում տանը չէր: Ոստիկանությունը ոչ միայն հաստատեց, որ գողացված Lamborghini-ն գտնվում է ավտոտնակում, այլև հայտնաբերեց գողացված ևս երկու ավտոմեքենա։

Leave A Reply

Your email address will not be published.