Ալեքսիս Օհանյանը Լայմի հիվանդություն ունի

0

Ալեքսիս Օհանյանը Լայմի հիվանդություն ունի։ Այս մասին Reddit-ի համահիմնադիրը տեղեկացրել է X-ում՝ հայտնելով, որ բժիշկներն իրեն տեղեկացրել են ախտորոշման մասին այն բանից հետո, երբ նա մի քանի բուժական միջամտությունների է ենթարկվել։

«Լիակատար բուժզննում, ուսումնասիրություններ անցնելով՝ ես հայտնաբերեցի, որ Լայմի հիվանդություն ունեմ»,- ասել է նա։ Բարեբախտանար, ախտանշաններ չկան, բայց բուժելու եմ»։

Օհանյանն ասել է, որ թեեւ ընտանեկան պատմություն ունի՝ կապված այդ հիվանդության հետ, ախտորոշումը նրան հանկարծակիի է բերել, քանի որ նա այն խմբում չէ, որը սովորաբար աշխարհագրական առումով ենթակա է այդ հիվանդությունն ունենալուն։

«Ես մոտ մարդ ունեմ, որի մոտ այդ հիվանդությունը կար մի քանի տարի առաջ, նա բազմաթիվ ախտանշաններ ուներ, եւ նա պարզապես չգիտեր, թե ինչ է կատարվում իր հետ, մինչեւ որ նրա համար ախտորոշում չկայացվեց»,- ասել է Օհանյանը։ «Ես այնքան քիչ ժամանակ եմ անցկացնում վայրի տեղանքում/հյուսիս-արեւելքում, եւ դա ինձ համար մեծ անակնկալ էր»։

Օհանյանն ասել է, որ «հակաբիոտիկներ կընդունի» հիվանդության դեմ պայքարելու համար։

Մայոյի կլինիկան Լայմի հիվանդությունը նկարագրում է որպես «հիվանդություն, որն առաջ են բերում բորելիայի մանրէները», որ «մարդիկ սովորաբար հիվանդանում են Լայմի հիվանդությամբ տզի կծելուց, որը փոխանցում է մանրէները»։

Leave A Reply

Your email address will not be published.