Չափավոր քանակությամբ էներգետիկ ըմպելիքները չեն վնասում սրտի առողջությանը. MedicalXpress

0

Էներգետիկ ըմպելիքներում պարունակվող քիմիական նյութերը չափավոր քանակության դեպքում չեն կարող վնասել սրտի առողջությանը։ Սակայն այդ ըմպելիքները կարող են առաջ բերել կյանքի համար պոտենցիալ վտանգավոր առիթմիա միոկարդի գենետիկ հակում ունեցող մարդկանց մոտ։ Այս մասին MedicalXpress պարբերականին պատմել է սրտաբան Մայքլ Աքերմանը Մայոյի կլինիկայից (խոշոր հետազոտական եւ բժշկական կենտրոն ԱՄՆ-ում)։

Սրտաբանի խոսքով՝ էներգետիկ ըմպելիքների բաղադրությունում մտնում են խթանող բաղադրիչներ (տաուրին, շաքար)՝ ի լրացումն  մեծ քանակությամբ կոֆեինի։ Չափավոր օգտագործման դեպքում այդ ըմպելիքները կարող են առիթ հանդիսանալ այն մարդկանց համար, որոնց անհրաժեշտ է առույգանալ ինչ-որ ակտիվ գործունեության մասնակցելու համար։ Սրտի առողջությանն այդ ըմպելիքները չեն վնասի։ Սակայն էներգետիկ ըմպելիքները կարող են վտանգավոր լինել սրտի հիվանդությունների գենետիկ հակում ունեցող մարդկանց համար։

Բժիշկը բացատրել է, որ թեեւ այդ ըմպելիքներն ուղղակիորեն չեն առաջացնում սրտի կանգ, բայց դրանց օգտագործումը, հատկապես մեծ քանակություններով, կարող է տարբեր վտանգավոր պաթոլոգիաների պատճառ դառնալ, ինչպիսին է առիթմիան։ Քնի անբավարարությունը, որն ամենից հաճախ է առիթ հանդիսանում էներգետիկ ըմպելիքների օգտագործման համար, լրացուցիչ բարձրացնում է սրտի հետ կապված խնդիրների խորացման վտանգը։

Leave A Reply

Your email address will not be published.