Լեոնարդո Դի Կապրիոն եւ Վիտորիա Սերետին «երբեք ավելի սիրահարված չէին եղել»
Լեոնարդո Դի Կապրիոն եւ Վիտորիա Սերետին «երբեք ավելի սիրահարված չէին եղել»: Զույգը ռոմանտիկ հանգստյան օր է անցկացրել Լոս Անջելեսում։
Նրանց նկատել են նաեւ շաբաթ երեկոյան՝ Լոս Անջելեսի SoFi մարզադաշտում Rolling Stones-ի համերգին, որտեղ նրանք սիրահարված զույգի պես են պահել։ «Լեոն եւ Վիտորիան համերգին ավելի սիրահարված էին թվում, քան երբեւէ»,-DailyMail.com-ին պատմել է ականատեսը:
«Սկզբում նրանք իրենց զուսպ էին պահում, Լեոն գրեթե անճանաչելի էր գլխարկով եւ մուգ հագուստով։ Նրանք միասին ոգելից խմիչք էին խմում, շշնջում միմյանց ականջներին եւ իրարից չէին հեռանում՝ կարծես յոթերորդ երկնքում լինեին»,- նշել է ականատեսը,-«Նրանք ծիծաղում էին, հրապարակայնորեն ցույց տալիս իրենց ջերմությունը եւ, պարզապես, վայելում միմյանց»: